Ողջույնի խոսք

Սիրելի ծնողներ, երեխաներ, ուսուցիչներ

Ուրախ եմ Ձեզ ողջունել մեր դպրոցի կայքում

Գրեթե 28 տարի է մեր դպրոցն ամեն առավոտ բացում է  իր դռները աշակերտների առջև:

Երեխայի համար դպրոցը դա ոչ թե պարզապես կրթություն ստանալու տեղ է, այն   ամենօրյա հայտնագործությունների, հասակակիցների հետ շփվելու, ստեղծագործական խաղերի և հետաքրքրությունների մի ամբողջ աշխարհ է:

Մեզ՝ ուսուցիչներիս համար, դպրոցը պարզապես աշխատանք չէ: Սա այն աշխարհն է որտեղ մենք ապրում ենք: Մեր դպրոցի յուրաքանչյուր ուսուցիչ հասկանում է իր առջև դրված նպատակներն ու խնդիրները՝ այն է. պատրաստել երեխաներին կյանքին , ժամանակակից բաց տեղեկատվական հասարակությունում, կրթել , դաստիարակել  մեր երկրին արժանի քաղաքացիների և պարզապես լավ մարդկանց, ովքեր գնահատում են ընկերությունը, ազնվությունը, կարողանում են հոգ տանել հարազատներին, սիրում են հայրենիքը: Իսկ դրա համար պետք է ոչ միայն տալ լավ գիտելիքներ, այլ նաև սիրել, հասկանալ և հարգել այդ փոքրիկ, անհատականություններին:

Ցանկանում ենք իմանալ ավելին մեր դպրոցի մասին.

Բարի գալուստ մեր դպրոցի կայք, այստեղ դուք շատ բան կիմանաք մեր դպրոցի մասին.

Հարգանքներով

Դպրոցի տնօրեն

Զոհրաբ Արշակյան